Բելլա և Ջիջի Հադիդներն իրենց հանգիստն են անցկացնում Հունաստանում

Նկարահանումների և նորաձևության շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում ներկայիս ամենապահանջված մոդելներից 24-ամյա Ջիջի Հադիդը և նրա քույրը՝ 22-ամյա Բելլան, միասին հանգստանում են տարբեր հանգստյան գոտիներում: Այս անգամ աստղերն իրենց ամառային հանգիստը վայելելու համար ընտրել են հունական Միկոնոս կղզին, ուր նրանք ուղևորվել են մի քանի օր առաջ:

Քույրերն իրենց հանգիստը գաղտնի չեն պահում և ակտիվորեն կիսվում են ծովափնյա լուսանկարներով իրենց ինստագրամյան էջերում:

Սակայն նրանց հետևում են նաև պապարացիները: Այս անգամ Բելլային և Ջիջիին նկատել են ծովափին: Քույրերը հիասքանչ տրամադրություն են ունեցել՝ վայելելով տաք ծովն ու արևը, նրանք ավազից դղյակներ են կառուցել, վազել են մեկը մյուսի հետևից, ջրել են միմյանց՝ ուշադրություն չդարձնելով շրջապատին: