Բեմադրված ինքնասպանություն, պարտքեր. մանրամասներ մահացած Աննա Համբարձումյանի կյանքից

Օրերս լրագրողների հետ կապի է դուրս եկել մահացած հայ բլոգեր, հոգեբան Աննա Համբարձումյանի ընկերներից Լարիսա Գորդերան, ով բացահայտել է ընկերհու կյանքի մասին ողջ ճշմարտությունը:
«Վերջին անգամ նա ինձ զանգահարեց անհայտ հեռախոսահամարից և ասաց, որ իրեն որոնում են պարտքերի համար: Ես նրան հարցրել եմ, թե ինչ գումարի մասին է խոսքը, իսկ Աննան միայն նշում էր, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է: Անյան շատ էր սիրում ուշադրություն, ուզում էր հայտնի դառնալ։ Մի անգամ նույնիսկ ինքնասպանություն է բեմադրել, որպեսզի տեսնի թե ինչպես են դրան արձագանքում սոցիալական ցանցերում իր հետևորդները»,- ասել է հեռուստաստղի ընկերուհին և հավելել,-«Ես այդ ժամանակ նախատեցի նրան, չէ՞ որ մահվան հետ չեն կատակում։ Իսկ նա ասաց ինձ. «Հանուն PR-ի կարելի է ամեն ինչ»»,- Գորդերի խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հիշեցնենք, որ Աննա Համբարձումյանի անշնչացած մարմինը գտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցի համարներից մեկում:
Ոստիկանության հավաստմամբ` աղջկա մարմնի կողքին հայտնաբերվել է մեծ քանակությամբ  «Նուրոֆեն», ինչի հետևանքով էլ շատ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ աղջկա մահվան պատճառը դեղահաբերի չարաշահումն է:
Նշենք, որ հյուրանոցի աշխատակիցը Աննային գտել է անկողնում, ամբողջովին մերկ: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ում հետ է երեկոն անցկացրել Աննան. կա վարկած, որ աղջկա մահը ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հետևանք է: