«Թևաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց»․ մահացել է Նիկոլայ Եղիազարյանի հայրը

Նիկոլայ Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ցավալի լուրով. կյանքից հեռացել է դերասանի հայրը:

«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ՝ բառի ամենախոր իմաստով։ Այլևս չտեսնելու կարոտ ու անզորություն այդ մտքից։ Թևաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է՝ ձայն տամ, կգաս, թվում է՝ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա…»,-գրել է դերասանը:

Showbiz.amը ցավակցում է Եղիազարյանների ընտանիքին: