33-ամյա Ռոզի Հանթինգթոն-Վայթլիի և 52-ամյա Ջեյսոն Սթեթհեմի ամբողջ կարանտինն անցնում է իրենց երեք տարեկան որդու՝ Ջեքի հետ, Լոս Անջելեսում գտնվող իրենց տանը։ Ընտանիքը հաճախ է դուրս գալիս զբասանքի։
Պապարացիները նախօրեին քաղաքի փողոցներից մեկում կարողացել էին լուսանկարել Ռոզիին, Ջեյսոնին և Ջեքին: Տղան հպարտորեն նստած էր հայրիկի ուսերին, իսկ Ռոզին քայլում էր նրանց կողքին: «Մենք բախտավոր ենք, որ այժմ միասին վայելում ենք մեր ընտանեկան ժամանցը: Որդիս իրեն հիանալի է զգում: Մի քանի ամսից նա դառնում է երեք տարեկան, ես չեմ կարող հավատալ դրան»,- իր վերջին հարցազրույցների մեկի ժամանակ ասել էր Ռոզին՝ պատմելով իր ընտանիքի հետ տնային մեկուսացման մասին: