Շտապ տեղափոխվել է հիվանդանոց խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ Ելենա Կոնդուլայնենը

ԽՍՀՄ-ի սեքս խորհրդանիշ, ՌԴ վաստակավոր արտիստ Ելենա Կոնդուլայնեն ինսուլտի կասկածով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է «Московский Комсомолец»–ը։
Ուրբաթ երեկոյան Գորկու անվան կենտրոնական զբոսայգում գնվող «Տարվա եղանակներ» ռեստորանում 62-ամյա դերասանուհին հանկարծակի ուժեղ գլխացավ է զգացել, ի հայտ են եկել խոսքի թերություններ։ Մատուցողը շտապ օգնություն է կանչել, բայց կինը հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Բժիշկները համոզել են, ի վերջո նա համաձայնել է։ Նախական տվյալներով՝ Կոնդուլայնեի մոտ ինսուլտ է ախտորոշվել։

2001-ին Ելանա Կոնդելուայնենը Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում ու սերիալում։
Նշենք, որ Կոնդուլայնենը հայտնի է դարձել 80-ականներին։ 80-ականների սկզբին դերասանուհին նկարահանվում էր էպիզոդիկ դերերում խորհրդային էկրանի աստղերի՝ Օլեգ Մենշիկովի, Լեոնիդ Յարմոլնիկովի, Անդրեյ Ռոստոցկու և այլոց հետ։ 2001թ․-ին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Վերջին ժամանակաշրջանում նա դերասանական գործունեությամբ գրեթե չէր զբաղվում և երաժշտական կարիերա էր սկսել։