Որքա՞ն է նիհարել Անֆիսա Չեխովան․ նոր լուսանկար

Հանրաճանաչ ռուս հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով։
42-ամյա աստղը Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և մակագրել` «buona notte» (իտալերեն՝ բարի գիշեր)։ Լուսանկարում ռուսական հեռուստաէկրանների սեքս խորհրդանիշը երկար, արձակված մազերով է և նրբագեղ շրջազգեստով ցուցադրում է իր կազմվածքը։ Երկրպագուները զարմացել են, թե որքան է նա նիհարել:

Նշենք, որ ավելի վաղ Անֆիսա Չեխովան խոստովանել էր, որ երկար տարիներ ատել է իր մարմինն ու բարդույթներ ունեցել ավելորդ քաշի պատճառով։ Անֆիսա Չեխովան միշտ նեղսրտել է, որ չի կարող գեղեցիկ հագուստ կրել 90 կիլոգրամ կշռելու պատճառով։ Հիմա նա կշռում է 60 կգ։
«Ես առաջին անգամ հասկացա, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, երբ 14 տարեկան էի։ Այդ տարիքում ես կշռում էի 72 կգ, երբ իմ հասակակիցների քաշը 40կգ-ից ավելի չէր։ Հենց այդ տարիքում էլ սկսվեց իմ պայքարն ավելորդ քաշի դեմ, որը շարունակվում է մինչ այսօր։ Ես անցել եմ հոգեբանական լուրջ խնդիրների, բուլեմիայի և հիասթափությունների միջով»,- իր հետևորդների հետ կիսվել էր Անֆիսան։