«Ինչպե՞ս է հնչում իսկական կարմիր գինին»․ Միխայիլ Գալուստյանի հումորային տեսանյութը

Ռուսաստանցի հումորիստ Միխայիլ Գալուստյանը հերթական տեսանյութն է հրապարակել։
«Մեծն Գալուստինիի մոգությունը ցույց կտա ձեզ, թե ինչպես է հնչում իսկական կարմիր գինին»,-այսպես է նա մակագրել Instagram-ում հրապարակած զվարճալի տեսանյութը։
Սկզբում նա ցուցադրում է, թե ինչ հնչողություն ունի ջուրը, հետո` ինչ երաժշտություն է «նվագում» գինին։
Պարզվում է՝ «աստվածների ըմպելիքը» սիրում է Super Ժորիկի հիթերը։ Հետևորդները հիացել են այս «աճպարարությամբ»։