Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Կինոռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Թվիստ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Սարաևոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հենց փառատոնի ժամանակ:
Սարաևոյի 26-րդ միջազգային կինոփառատոնում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:
Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ կինոփառատոնի մրցութային ծրագրերում՝ գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ և ուսանողկան, ընդգրկված է 49 ֆիլմ: 16 րոպեանոց «Թվիստ» ֆիլմը մրցելու է այդ անվանակարգում ընդգրկված ևս 9 ֆիլմի հետ:
Փառատոնն ընդհանուր ստացել է 750 հայտ, 130 գեղարվեստական ֆիլմի, 220-ը՝ վավերագրական, 250-ը՝ կարճամետրաժ, 150-ը՝ ուսանողական: Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 14-21-ը:

Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Օվսաննա Շեկոյանը պատմում է, որ «Թվիստ» ֆիլմի սցենարը զարգացրել է Berlinale Talents–ի Short Film Station կինոհարթակի շնորհիվ, որից հետո գերմանական մեկ այլ փառատոնում այն զարգացման դրամաշնորհ է ստացել։ Եթե չլիներ այդ աջակցությունը, նա ֆիլմն այդպես էլ չէր նկարահանի։