Մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի առաջին հաղորդավարը

ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար եւ դերասան Ռեջիս Ֆիլբինը: Այս մասին ասված է  նրա ընտանիքի կողմից հրապարակված հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ Ֆիլբինը մահացել է շաբաթ գիշերը՝ իր 89-ամյակից մեկ ամիս առաջ։
Ինչպես նշում է The New York Times թերթը, ամերիկյան հեռուստատեսության եթերում Ֆիլբինի գտնվելու ընդհանուր տևողությունը գերազանցում է 17 հազար ժամը: Այս նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ցավակցություն է հայտնել հաղորդավարի մտերիմներին։ Թրամփը նշել է, որ իրենք ընկերներ են եղել, և հենց Ֆիլբինն է իրեն խորհուրդ տվել առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: