HBO-ն նկարահանում է սերիալ, որն օգնելու է մարդկանց քնել

HBO-ն նկարահանում է սերիալ, որն օգնելու է մարդկանց քնել: Դրա պաշտոնական անվանումն է` «Խաղաղության աշխարհ»:

10 սերիաներից բաղկացած ու 30 րոպե տևողությամբ սերիալում նկարահանվում են Մահերշալա Ալին, Կիանու Ռիվսը, Նիկոլ Քիդմանը, Իդրիս Էլբան, Օսկար Այզեկը, Զոի Կրավիցը, Լյուսի Լյուն և Կիլիան Մերֆին: Դրանում չի լինելու սթրես, այլ պարզապես հանգստություն, որը ստեղծվել է մարդկանց իրենց խնդիրներից շեղելու համար: Եթե այս սերիալը դիտելիս քնեք, ուրեմն կկատարեք ռեժիսորների դրած նպատակը: Ասում են, սա կինոյի պատմության մեջ առաջին սերիալը կլինի, որի ոչ մի սերիա չի դիտվի մինչև վերջ, իսկ դրա ստեղծողները միայն ուրախ կլինեն: