«Գիտեմ՝ քեզ ցավ եմ պատճառել». Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:

Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար:

«Կցանկանայի կնոջիցս՝ Քիմից, ներողություն խնդրել նրա համար, որ հանրայնացրել եմ իր անձնականին վերաբերող տեղկությունները: Քիմ, ցանկանում եմ ասել, որ գիտեմ քեզ պատճառածս ցավի մասին, խնդրում եմ, ներիր»,- գրել է արտիստը: