Ծնվել է հայտնի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի 4-րդ որդին

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ավագ Սերխիո Ռամոսը 4-րդ անգամ հայր է դարձել։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Պիլար Ռուբիոյի հետ և հայտնել որդու՝ Մաքսիմո Ադրիանոյի լույս աշխարհ գալու մասին։

«Հսկայական ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին։ Նա ծնվել է 18։56 րոպեին ու կշռում է 3,270 կգ։

Մայրիկն ու երեխան կատարյալ վիճակում են։ Պիլար Ռուբիո, միշտ հպարտ եմ քեզնով իմ կյանքում։

Սիրում եմ քեզ խելագարի պես»,- գրել է Ռամոսը։