Օփրա Ուինֆրին 20 տարի անց դադարեցնում է O: The Oprah Magazine-ի տպագիր տարբերակի թողարկումը

Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, որը նախկինում համարվում էր աշխարհում ամենահարուստ սևամորթ կինը, 20 տարի անց դադարեցնում է O: The Oprah Magazine ամսագրի տպագիր տարբերակի թողարկումը:

Ինչպես նշում է Daiy Mail-ը, ամսագրի վերջին տպագիր համարը կթողարկվի դեկտեմբերին:

Պարբերականը նկատում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամսագրի հրատարակիչ Hearst Magazines-ի նախագահը հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների մեղադրանքի պատճառով:

66-ամյա Ուինֆրին դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:

Աղբյուրը հավելում է, որ ամսագրի շապիկին մշտապես հայտնվում է Ուինֆրին:  Այն ամեն ամիս տպագրվում է մի քանի միլիոն օրինակով: