ԽՍՀՄ-ի սեքս խորհրդանիշ Ելենա Կոնդուլայնենի առողջական վիճակը վատթարացել է

Օրեր առաջ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի սեքս խորհրդանիշ, ՌԴ վաստակավոր արտիստ Ելենա Կոնդուլայնեն ինսուլտի կասկածով տեղափոխվել էր հիվանդանոց։
Տեղեկությունը հայտնել էր «Московский Комсомолец» լրատվամիջոցը։ Արտիստն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին` երեկոյան, Գորկու անվան կենտրոնական զբոսայգում գնվող «Տարվա եղանակներ» ռեստորանում 62-ամյա դերասանուհին հանկարծակի ուժեղ գլխացավ է զգացել, ի հայտ են եկել խոսքի թերություններ։ Մատուցողը շտապ օգնություն է կանչել, բայց կինը հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Բժիշկները համոզել են, ի վերջո նա համաձայնել է։
Երկրպագուներն անհանգստանում են իրենց սիրելի արտիստի համար և սպասում են նորությունների: