Համացանցում հայտնվել են Թրամփի՝ նախկինում երբեք չհրապարակված արխիվային լուսանկարները

Համացանցում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արխիվային լուսանկարները, որոնք արվել են 1996թ. ամռանը՝ Նյու Յորքի լողափին վոլեյբոլ խաղալիս: Լուսանկարներում ապագա նախագահն իր երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլսի հետ է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներում դեռ 50 տարեկանը չբոլորած Թրամփն անհամեմատ ավելի երիտասարդ և առույգ տեսք ունի: Նա կրում է ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ ու գլխարկ:

Կադրերից մեկում երևում է՝ ինչպես է Թրամփը, փորձելով ի ցույց դնել իր մարզական հմտությունները, անհաջող հարվածում գնդակին ու ավազին ընկնում: Հատկանշական է, որ Թրամփն ավազի վրայով վազում է սպիտակ գուլպաներով, իսկ կադրերից մեկում կարելի է նկատել, որ նրա մի գուլպան չկա:

Լուսանկարների հեղինակ Ռոսա Քոուլը պատմել է, որ ուշագրավ կադրերը գտել է այս շաբաթ, երբ կարգի էր բերում մեծ արխիվը: