BlackPink-ը Սելենա Գոմեսի հետ նոր երգ է պատրաստվո՞ւմ ներկայացնել

Այսօր կորեական Mydaily կայքը հայտնել է, որ BlackPink-ի նախկինում հայտարարված սինգլը, որը պետք է թողարկվի օգոստոսին ու որը համագործակցություն է առեղծվածային աստղի հետ, ում անունը դեռևս հայտնի չէ, երգ է Սելենա Գոմեսի հետ:

YG-ն մերժել է որևէ բան ասել այդ մասին և ո՛չ հաստատել է նորությունը, ո՛չ էլ հերքել՝ խնդրելով սպասել պաշտոնական մանրամասների:

Այս լուրից շատ չանցած երկու աստղերի անուններն էլ դարձել են թրենդային հեշթեգեր Twitter սոցիալական կայքում: Նշենք նաև, որ Սելենան հին լուսանկար է հրապարակել Ասիայում եղած իր օրերից:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ երկրպագուները ենթադրում էին, որ խոսքը Արիանա Գրանդեի մասին է: Երգչուհին հավանել էր խմբի նոր երգի մասին արված հայտարարությունը՝ տեղիք տալով վարկածների: