Դերասան Ռայան Ռեյնոլդսը 5000 դոլար է առաջարկել բնակչուհու կորած խաղալիքը վերադարձնելու համար

Արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը խոսում է կորած Build-A-Bear փափուկ խաղալիքի մասին, որում ներդրված է եղել Վանկուվերի բնակչուհու մահացած մոր ձայնը:
«Նա ասում էր, որ սիրում է ինձ և հպարտանում է ինձնով, ու որ նա միշտ ինձ հետ է լինելու», – սոցիալական կայքերի իր էջերում գրել էր բնակչուհին` խնդրելով օգնել հետևորդներին գտնել այդ խաղալիքը:

Դերասան Ռայան Ռեյնոլդսը 5000 դոլար է առաջարկել նրան, ով կգտնի Build-A-Bear փափուկ խաղալիքը:
«Վանկուվեր. 5000 դոլար նրան, ով կվերադարձնի Մարա արջին։ Ես կարծում եմ, որ մեզ բոլորիս պետք է, որ այդ արջը տուն վերադառնա», – թվիթերյան էջում գրել է Ռեյնոլդսը։
Ռայանին աջակցել են նաև Դեն Լևին, հաղորդավար Ջորջ Սթրոմբոլուպոլուսը և ռեժիսոր Ռոուսոն Թերբերը: