«Կարող եմ միանգամից չորս պաղպաղակ ուտել». Էդ Շիրանը` արագ սննդից և ալկոհոլից իր կախվածության մասին 

29-ամյա Էդ Շիրանը մեր ժամանակների ամենասիրված և հաջողակ երաժիշտներից մեկն է: The Sun-ին տված հարցազրույցում արտիստը խոստովանել է, որ իր համար հեշտ չէր հաղթահարել իրեն բաժին հասած փառքը: Երգիչն ասել է, որ կախվածություն էր ձեռք բերել արագ սննդից և ալկոհոլից:

«Իմ խնդիրն այն էր, որ ես պանդոկ էի գնում և միանգամից պատվիրում երշիկ, կարտոֆիլի պյուրե, կարկանդակ, պուդինգ և այնուհետև մեծ քանակությամբ գարեջուր էի խմում: Ես անգամ կարող եմ միանգամից չորս պաղպաղակ ուտել»,- խոստովանել է երգիչն ու ասել, որի այդ կախվածությունից ազատվելու հարցում իրեն շատ է օգնել կինը: