Մեդվեդևան մասնակցել է կանանց իրավունքներին նվիրված չելենջին

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան մասնակցել է սոցիալական կայքերում տարածված նոր չելենջին`նվիրված կանանց իրավունքների պաշտպանությանն ու գենդերային հավասարությանը:
«Անկեղծ լինենք` մենք հիասքանչ ենք: Մենք գեղեցիկ ենք ու համեղ ենք բուրում: Ժամանակ առ ժամանակ վտանգավոր ենք, բայց քնքուշ: Այնքան տարբեր ենք ամեն օր, բայց միշտ մնում ենք այնպիսին, ինպիսին կանք»,- գրել է Մեդվեդևան իր ինստագրամյան էջում` կից տեղադրելով #womanenpowerment և #womansupportingwomen հեշթեգները: