Իսպանական ամսագիրը Նիդեռլանդների 16-ամյա ժառանգորդուհուն plus size անվանելու համար հայտնվել է քննադատության թիրախում

Իսպանական Caras ամսագիրը Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի 16-ամյա դստերը՝ Ամալիային plus size անվանելու համար հայտնվել է քննադատության թիրախում, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Նիդեռլանդների թագավորական ընտանիքի հրապարակած լուսանկարները հայտնվել են ամսագրի շապիկին՝ «Մաքսիմայի ավագ դուստրը հպարտորեն ցուցադրում է իր plus-size արտաքինը» վերտառությամբ։

Սոցցանցերի օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել ամսագրին՝ դեռահաս ժառանգորդուհուն նկարագրելու համար ընտրված բառի համար՝ նշելով, որ այդ տերմինը «վտանգավոր է և անհարգալից»։

Ի պատասխան՝ ամսագիրը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ պատմությունը նպատակ ունի կորտրել կարծրատիպերը՝ մյուսներին սեփական մարմնի հանդեպ ինքնավստահություն ոգեշնչելու համար։