Շուտով կնկարահանվի սերիալ` COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոնումների մասին

Ամերիկացի ռեժիսոր, օսկարակիր Ադամ Ամքքեյը շուտով կինոսերների դատին կներկայացնի սերիալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի որոնումների մասին: Նշենք, որ  նա համագործակցելու է Hyperobject Industries պրոդյուսերական ընկերության հետ: Սցները գրվել է լրագրող Բրենդան Բորելի «The first shot» գրքի հիման վրա:
Սերիալը կպատմի այն բժիշկների ու գիտնականների մասին, ովքեր անդադար աշխատում են` ջանալով գտնել վիրուսի դեմ պատվաստանյութը:

Բորելը, ով համավարակի տարածման առաջին իսկ պահերից լուսաբանել է խնդիրները, որոնք կապված են հենց պատվաստանյութի որոնման հետ, հանդես կգա որպես սերիալի պրոդյուսեր Ադամ Մաքքեյի և Թոդ Շուլմանի հետ։ Դեռ հայտնի չէ, թե ով է սերիալի ռեժիսորն ու որ դերասանները կնկարահանվեն նախագծում: