Նիկոլ Շերզինգերը ցանկանում է երեխա ունենալ

Ինսայդերը The Sun լրատվամիջոցին հաղորդել է, որ 42-ամյա երգչուհի Նիկոլ Շերզինգերը ցանկանում է մայրիկ դառնալ:
Աստղին մոտ կանգնած աղբյուրը հավատացնում է, որ թե՛ Նիկոլը, թե՛ նրա 35-ամյա սիրեցյալը` Թոմ Էվանսը, շատ են ցանկանում փոքրիկ ունենալ:

Նշենք, որ զույգը ծանոթացել է ընդամենը ամիսներ առաջ` X-Factor: Celebrity նախագծի ընթացքում: Այժմ սիրահարներն իրենց կարանտինն անցկացնում են Պորտուգալիայում և պարբերաբար կիսվում են ռոմանտիկ լուսանկարներով, որոնք արժանանում են երկրպագուների ջերմ խոսքերին ու հաճոյախսություններին: