Կանադացի սուպերմոդել Կոկո Ռոչան սպասում է իր երրորդ երեխային

Շուտով 31-ամյա սուպերմոդել Կոկո Ռոչայի և նրա ամուսնու ՝ լուսանկարիչ Ջեյմս Քոնրանի ընտանիքում համալրում է սպասվում: Մոդելը կիսվել է այս լավ լուրով՝ «People»-ին տված հարցազրույցում: Կոկոն ասել է, որ այժմ գտնվում է հղիության հինգերորդ ամսում և բացահայտել երեխայի սեռը: Ամուսինները դուստր են ունենալու: Փոքրիկը նրանց երրորդ երեխան կլինի:

Հիշեցնենք, որ Կոկո Ռոչան, իր մոդելային կարիերան սկսել է 2004 թ.-ին և մտել 2000-ականների լավագույն 30 լավագույն մոդելների ցանկում` համաձայն Փարիզյան Vogue-ի: 2010 թվականին Կոկոն ամուսնացել է լուսանկարիչ Ջեյմս Քոնրանի հետ: Հարսանիքից 5 տարի անց զույգը դուստր է ունեցել, որին տվել են Այոնի անունը, իսկ 2018-ին ծնվել է նրանց որդին՝ Այվերը: