«Աամենավատին ենք սպասում»․ Անդրեա Բոչելին՝ իր առողջական վիճակի մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելին տխուր լուր հայտնեց երկրպագուներին՝ ասելով, որ COVID-19-ով է վարակվել։
«Ընտանիքս վիրուսից զերծ չմնաց։ Վարակվել ենք բոլորս ու սպասում ենք ամենավատին, քանի որ մեզնից ոչ ոք չգիտի, թե այս տեսակ հիվանդությունը, որը դեռ ծանոթ չէ մեզ ամբողջությամբ, ինչ ընթացք կարող է ունենալ»,- ասել է Բոչելին։
Հիշեցնենք, որ Անդրեա Բոչելիի ծննդավայր Իտալիան COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից է։
Իտալիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրությունը մինչև հոկտեմբերի 15-ը երկարաձգելու վարչապետ Ջուզեպե Կոնտեի առաջարկին: Իտալիայում արտակարգ դրությունը սահմանվել է հունվարի 31-ին՝ այն բանից հետո, երբ մայրաքաղաք Հռոմում գրանցվել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը: Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Իտալիայում ախտահարվել է մոտ 246,5 հազար մարդ, մահացել է ավելի քան 35 հազար հիվանդ: