Մադոննայի սկանդալային գրառումն արգելափակվել է սոցիալական կայքի կողմից

Մադոննան կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում. իր ինստագրամյան էջում աշխարհահռչակ երգչուհին նոր գրառում է կատարել, որը րոպեներ անց արգելափակվել է սոցիալական կայքի ադմինիստրացիայի կողմից:
Իր գրառման մեջ Մադոննան նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութն արդեն վաղուց հայտնաբերվել է, սակայն կառավարությունը, ցանկանալով գումար շխատել պատվաստանյութի ձգձգվող որոնումների ընթացքում, հրաժարվում է այն հասանելի դարձնել ժողովրդի համար:

Գրեթե անմիջապես Ինստագրամի ադմինիստրացիայի կողմից նրա այս հայտարարությունը նշվել է որպես սուտ և վտանգավոր տեղեկատվություն ու արգելափակվել է։
Ինստագրամյան հետևորդները նույնպես բացասաբար են արձագանքել երգչուհու նման հայտարարությանը: Նրան մեղադրել են խուճապ տարածելու մեջ: