Թեյլոր Սվիֆթը պատմական ռեկորդ է սահմանել՝ առաջ անցնելով Էմինեմից

Աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթի անակնկալ կերպով թողարկված «folklore» ալբոմն ԱՄՆ-ում արդեն վաճառվել է 500 հազարից ավելի օրինակով, և սա այն դեպքում, երբ դեբյուտային շաբաթը դեռևս չի ավարտվել:

Այսպիսով՝ հանրահայտ երգչուհին դառնում է ողջ պատմության մեջ առաջին և միակ անձը, ում ալբոմներից 7-ը ԱՄՆ-ում կարողացել են դեբյուտային շաբաթվա ընթացքում վաճառվել ավելի քան կես միլիոն օրինակով:

Հիշեցնենք, որ նախկինում այդ ռեկորդը պատկանում էր ռեփ-արքային: Էմինեմն ունի նման արդյունք գրանցած 6 ալբոմ: