«Ես հիմա մայր եմ». Յոլկայի ընտանիքում համալրվել է նոր անդամով

Իր ինստագրամյան էջում երգչուհի Յոլկան կիսվել է ուրախալի նորությամբ. արտիստը այժմ շուն ունի: Իր միկրոբլոգում նա հրապարակել է շան հետ նոր լուսանկար, որն անչափ դուր է եկել նրա հետևորդներին:
«Եթե տեսնեք ինձ փողոցում տղայի հետ, ապա ես զբաղված եմ. Հիմա ես մայր եմ»,- լուսանկարը մակագրել է Յոլկան:

Երգչուհու ընկերներին շատ է ուրախացրել այդ նորությունը, նրանք գիտեին, որ Յոլկան վաղուց երազում էր տնային կենդանի ունենալու մասին:
Մինչև այս որոշումը կայացնելը Յոլկան երկար տարիներ բարեգործություն է կատարել` օգնելով անտուն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին: