Prada Group-ի եկամուտները Covid-19-ի համավարակի հետևանաքով նվազել են 40%-ով

Prada Group-ի ներկայացուցիչները մամուլին պաշտոնապես հայտնել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով ընկերության եկամուտները ռեկորդային անկում են գրանցել. դրանք նվազել են 40%-ով։

2020 թվականին ընկերության եկամուտը կազմել է 938 մլն եվրո։ Ծախսերը կրճատելու և ճգնաժամային վիճակից դուրս գալու համար ապրանքանիշը ստիպված է եղել 70 խանութ փակել աշխարհի տարբեր կետերում, ինչպես նաև 32%-ով կրճատել մարքեթինգային ծախսերը։