Ժան Ռենոն 72 տարեկան է. դերասանի հայտնի մտքերը

Անհավատալի է, բայց աշխարհառչակ դերասան Ժան Ռենոն արդեն 72 տարեկան է: Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում 1948-ի հուլիսի 30-ին և կրում էր Խուան Մորենո անունը: 1960-ին Մորենոյի ընտանիքը մեկնեց Եվրոպա և հաստատվեց Ֆրանսիայում: Դերասանը 3 անգամ ամուսնացած է եղել ու ունի 4 երեխա: 1979 թվականից սկսած դերասանը նկարահանվում է մինչ օրս: Նրա մասնացությամբ ֆիլմերը միշտ հետաքրքիր են, իսկ Ռենոյի կերտած կերպարները տարատեսակ ու տպավորիչ: Դերասանի ծնդդյան օրվա առթիվ որոշել ենք հիշել տարբեր հարցազրույցների ժամանակ նրա արած արտահայտությունները, որոնք արդեն թևավոր խոսքեր են դարձել:

«Մի՛ վերադարձեք դավաճանների մոտ: Կրծեք ձեր արմունկները, հող ծամեք, բայց մի՛ վերադարձեք այնտեղ, որտեղ ժամանակին ձեզ դավաճանել են»:

«Գոյություն ունի մի երևույթ, որին մարդիկ անվանում Աստված են կոչում: Առանց այդ ամենի շատ տխուր կլիներ. միայն դատարկությունն ու ատոմների քաոսային շարժ»:

«Հիմար չդառնալու միակ ճանապարհը շատ երեխաներ ունենալն է»:

«Ես շատ եմ սիրում Ասիան և ասիական սկզբունքը, որ Աստծուց չի կարելի նեղանալ»:

«Միշտ ասեք այն, ինչ մտածում եք և արեք այն, ինչը ձեր կարծիքով ճիշտ է: Սա ձեր կյանքն է, և ոչ ոք չի կարող այն ձեզանից ավելի լավ ապրել»: