Վիկտորյա Դայնեկոն մեծ դժվարությամբ վերջապես կարողացել է վերադառնալ հայրենիք

Կորոնավիրուսային համավարակի պատճառով 33-ամյա Վիկտորյա Դայնեկոն իր դստեր հետ արդեն 4 ամիս գտնվում էր նահանգներում: Երգչուհին չէր կարողանում վերադառնալ հայրենիք:

Վիկտորյան մի քանի ամիս սպասելուց հետո, վերջապես կարողացել է վերադառնալ հայրենիք: Նա նշում է, որ ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալ ցանկացողներն այնքան շատ էին, որ տոմսերը վաճառվել էին թռիչքի մասին հայտարարվելուց երկու ժամ անց: Դայնեկոն ասել է, որ այս ողջ ընթացքը շատ սթրեսային է եղել ու մինչև օդանավակայան հասնելը նա անգամ չէր հավատում, որ վերջապես կարողացել է տոմս գնել: Երգչուհին շատ ուրախ է, որ արդեն Ռուսաստանում է: