Պարզ է դարձել, թե ինչու է Ջասթին Բիբերը գաղտնի հանդիպել Քանյե Ուեսթի հետ

Ջասթին Բիբերի երկրպագուները կարող են հպարտանալ իրենց կուռքով, ով վերջերս, հանդիպելով Քիմ Քարդաշյանի ամուսնու` Քանյե Ուեսթի հետ, օգնել է նրան հաղթահարել դեպրեսիան ու հաշտվել կնոջ հետ:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Ջասթինն ու Հեյլին մեկնել են Վայոմինգ և հանդիպել են Քանյե Ուեսթի հետ:
Պարզվել է, որ Բիբերը ցանկացել է, պարզապես, իր ընկերացկությմաբ ու խորհուրդնեով օգնել Քանյեին դուրս գալ դեպրեսիայից և հաշտվել Քիմի հետ:

Ջասթինը ռեփերին երկու խորհուրդ է տվել. առաջինը` անպայման դիմել հոգեբանի, և երկրորդը` ներողություն խնդրել Քիմից ու հաշտվել նրա հետ: Քանյեն հետևել է երիտասարդ ընեկորջ խորհրդին և ոչ միայն դիմել է հոգեբանի օգնությանը, այլ հրապարակավ ներողություն է խնդրել Քիմից: Ինսայդերի հավաստմամբ` Քանյեն ու Քիմը հանդիպել են Վայոմնինգում գտնվող իրենց ռանչոյում, սակայն նրանց հանդիպումն այդքան էլ լավ չի ավարտվել. Քիմը հեռացել է միայնակ ու արցունքներն աչքերին: