Ջրվեժներ, սարեր և ռոմանտիկա. Քրիստինա Ագիլերան ընտանեկան ուղևորությունից կադրեր է հրապարակել

Երգչուհի Քրիստինա Ագիլերան օրեր առաջ իր երկրպագուներին հայտնել էր, որ սիրելիի` Մեթյու Ռատլերի և որդու ու դստեր հետ մեկնել է ընտանեկան հանգստի: Այժմ փոփ-դիվան վերադարձել է ուղևորությունից և անմիջապես որոշել է Ինստագրամում կիսվել իր հույզերով:

Մի քանի ժամ առաջ Ագիլերան հրապարակել է ուղևորության ընթացքում արված լուսանկարներ և կարճ տեսանյութ: Դրանցում երևում են Քրիստինան, Մեթյուն, 12-ամյա Մաքսին և 5-ամյա Սամերը: Նայելով այդ կադրերին, պարզ է դառնում, որ ընտանիքը շատ հագեցած և ուրախ ժամանց է վայելել: