Մահացել է «Կեսգիշերային էքսպրես»-ի ռեժիսոր Ալան Փարքերը

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը: Հայտնի է, որ նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Նրա ամենահայտնի գործերից են ՝ «Կեսգիշերային էքսպրես», «Էվիտա», «Պատը», «Հրեշտակի սիրտը» և այլն: Ալան Փարքերը BAFTA-ի քառակի մրցանակակիր է, նա եղել է Կաննի կինոփառատոնի Grand Prix-ի դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ Ալան Փարքերը ղեկավարել է բրիտանական ռեժիսորների միավորումն ու հիմնել է բրիտանական կինոնկոմիտեն: 2002-ին նա ստացել է ասպետական ​​կոչում՝ բրիտանական կինոարտադրության ոլորտում իր ծառայությունների համար: