«Դուք չեք կարող կանգնեցնել մեզ»․ Nike-ի նոր հոլովակը՝ սպորտի աշխարհի աստղերի մասնակցությամբ

Nike-ի յութուբյան հեռուստաալիքում հայտնվել է տեսանյութ «Դուք չեք կարող կանգնեցնել մեզ» կարգախոսով:

Տեսահոլովակը նվիրված է մարդկաց միավորելու սպորտի հատկությանը: Հոլովակում ներառված են թենիսիստուհիներ Սերենա Ուիլյամսի և Նաոմի Օսակայի, ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի, ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկի և սքեյթբորդիստ Լեո Բայքերի մասնակցությամբ կադրեր։