Կիանու Ռիվզի և Ռենե Զելվեգերի մասնակցությամբ ֆիլմը հասանելի կլինի օնլայն հարթակներում

Capella Film-ը հայտարարել է «The Whole Truth» ֆիլմի թողարկման մասին, որն արդեն հասանելի կլինի Ivi, Wink, Оkko, «Мегалабс», «Кинопоиск HD» և iTunes օնլայն հարթակներում։ Մինչ այս 2016 թվականին նկարահանված ֆիմը հասանելի չէր օնլայն հարթակներում ու ցուցադրվել էր միայն կինոթատրոնների էկրաններին։

«Օսկարի» առաջադրված քրեական դրամայի գլխավոր հերոսները Կիանու Ռիվզը և Ռենե Զելվերգերն են։ Ֆիլմը հասանելի կլինի օգոստոսի 20-ից: Ըստ սցենարի՝ փաստաբան Ռիչարդ Ռեմզին (Կիանու Ռիվզի հերոսը) ստանձնում է կարևոր մի առաջադրանք, բայց ցանկանալով բացահայտել ողջ ճշմարտութունը, նա մահացու վտանգի առաջ է կանգնում։