«Գահերի խաղը» 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել՝ ըստ հեռուստադիտողների

Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հեռուստանախագիծը 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել, հայտնում է Digital Spy պորտալը՝ հղում տալով հեռուստադիտողի քվեարկության արդյունքներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկողներին խնդրել են ընտրել 150 սերիալից և հեռուստաշոուից, որոնց պրեմիերան կայացել է 2000 թվականից հետո։

Նշվում է, որ ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «Շատ տարօրինակ գործեր» հեռուստասերիալը, երրորդում՝ «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալը։

Ցուցակի լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Շերլոկ», «Ամբողջ ծանրությամբ», «Բրիտանիայի լավագույն հացթուխը», «Սպանելով Եվային», «Գևին և Սթեյսի», «Ծառայողական պարտականություն» և «Չեռնոբիլ» սերիալները։