Քիմ Քարդաշյանը վերջերս ամուսնու մոտ էր մեկնել՝ նրան հայտնելու, որ «իրենց ամուսնությունն ավարտված է»

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը վերջերս Վայոմինգ նահանգում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ ռանչո էր մեկնել ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթին հայտնելու, որ «իրենց ամուսնությունն ավարտված է», գրում է People ամսագիրը։

«Նա հետ չի ստանում այն, ինչ իրեն հարկավոր է Քանյեից։ Այդ ամենը հասել է այն աստիճանի, որ Քիմը Վայոմինգ էր մեկնել ամուսնուն հայտնելու, որ իրենց ամուսնությունն ավարտված է և հրաժեշտ տալու»,- ասել է People-ի աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ իրապատում շոուի աստղի միակ մտահոգությունը իր և Ուեսթի չորս երեխաներն են։

«Նրան անհանգստացնում են իր երեխաները և նրանց համատեղ մեծացնելու հարցը։ Նա շարժվում է դեպի ամուսնալուծություն»,- ասել է աբյուրը։

Ավելի վաղ Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից:

Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար: