Հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Ժեմչուժնայան

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի, մոսկովյան «Ռոմեն» թատրոնի դերասանուհի Եկատերինա Ժեմչուժնայան հոսպիտալացվել է: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է արտիստուհու ներկայացուցիչը:

«Ուղարկել են հոսպիտալացման»,-ասել է ներկայացուցիչը՝ չմանրամասնելով ոչ հոսպիտալացման պատճառը, ոչ էլ վայրը, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ժեմչուժնայան սովորել է «Ռոմեն» թատրոնի ստուդիայում, ապա` Թատերական արվեստի ռուսական ինստիտուտում: «Ռոմեն» թատրոնում խաղացել է «Մենք գնչուներ ենք» և «Կախարդական սեր» ներկայացումներում:

Նա հայտնի է «Հավերժական կանչ» հեռուստասերիալում Զորիցայի դերով, «Կառնավալ» ֆիլմում գնչուհի Կարմայի դերով, «Թագուհի Մարգո»-ում գնչուհի Զարիտայի դերով: