Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ուիլֆորդ Բրիմլին

Մահացել է ամերիկացի դերասան Ուիլֆորդ Բրիմլին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Դերասանը 85 տարեկան էր,  նա մահացել է Յուտա նահանգում գտնվող իր տանը։

Կյանքի վերջին օրերին արտիստը դիալիզի պրոցեդուրաներ է անցել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և հաճախ է բողոքել վատ ինքնազգացողությունից:

Բրիմլին կինոկարիերան սկսել է 1970-ականներին և նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նա հայտնի է «Չինական սինդրոմ», «Ինչ-որ բան» և այլ ֆիլմերում կերտած իր դերերով։ Բրիմլին նաև նկարահանվել է բազմաթիվ գովազդներում։

Դերասանին ախտորոշել են շաքարախտ 1979 թվականին։ Անցնելով բուժում, նա բացահայտ խոսել է իր հիվանդության մասին և դարձել է շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի  ակտիվիստ։