Beyond Good & Evil խաղի մասին ֆիլմ կնկարահանվի

Beyond Good & Evil խաղի սիրահարների և կինոսերների համար Netflix-ը լավ նորություն ունի. շուտով կնկարահանվի Beyond Good & Evil խաղի մասին նոր ֆիլմ:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Ռոբ Լեթերմանը, ով բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց «Դետեկտիվ Պիկաչու», «Սարսափներ» և «Հրեշներն այլմոլորակայինների դեմ» ֆիլմերից հետո:
Նշենք, որ  «Beyond Good & Evil»-ի թողարկումը կայացել է դեռևս 2003 թվականին։
Հիշեցնենք, որ խաղում գլխավոր հերոսուհին` 20-ամյա ֆոտոլրագրող Ջեյդը բացահայտում է օտար զավթիչների դավադրությունը։