Նատալյա Պոդոլսկայան հղի՞ է

Երեկ «Только никому» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ 38-ամյա Նատալյա Պոդոլսկայան և նրա 52-ամյա ամուսին Վլադիմիր Պրեսնյակովը շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Այս լուրը սոցիալական ցանցի հետ կիսվել է Մոսկվայի դեղատներից մեկի աշխատակիցներիցը, ով պնդում է, որ տեսել է երգչուհուն` կլորիկցած փորիկով:

Ամուսիններն առայժմ լռում են: Սակայն զույգի երկրպագուները վստահ են, որ շուտով աստղային ընտանիքում համալրում կլինի: Երկրպագուների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ վերջերս աստղը նախընտրում է լայն հագուստով լուսանկարվել: