Ինչպե՞ս է Ջիգանը նշել իր 35-ամյակը կնոջ ու երեխաների հետ

Ռեփեր Ջիգանն ու Օկսանա Սամոյլովան ամեն բան անում են, որ որպեսզի վերականգնեն իրենց հարաբերություններն ու ընտանիքը: Օգոստոսի 2-ին Ջիգանն իր 35-ամյակը նշել է կնոջ և երեխաների հետ ու կիսվել է ինստագրամյան էջում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Լրագրողների հետ զրույցում Ջիգան նշել է, որ առաջին շնորհավորանքը նա ստացել է ավագ դուստրերից` Լեյայից ու Մայայից, ովքեր հայրիկին իրենց ձեռքով պատրաստված բացիկ են նվիրել:

Ինստագրամյան էջում հայտնված տեսնայութերից պարզ է դառնում, որ ռեփերի ընտանիքը շատ լավ ժամանակ է անցկացրել և մի լավ ուրախացել է: Երկրպագուներն անչափ ուրախացել են ու հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով:
«2020 թվականը լի էր անակնկալներով, բայց ես չեմ բողոքել և չեմ բողոքելու: Ես տիեզերքից շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ կատարվում է, որովհետև այդ բոլորը դաս են ինձ համար, որոնք իհարկե, օգուտ են տալիս ինձ: Հիմա ես ավելի ուժեղ եմ, քան երբևէ: Ես չունեմ թույլ տեղ և գիտեմ, որ կարող եմ ամեն ինչ, ես դրաձել եմ ուղղակի անհաղթելի»,- ասել է Օկսանա Սամոյլովան: