Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ, ում հետ հանդիպում էր 16 տարի

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է: Կառավարության 34-ամյա ղեկավարն այդ մասին հայտնել է Ինստագրամում: Մարինի ընտրյալը դարձել է ֆին նախկին հարձակվող Մարկուս Ռայկոնենը, որի հետ նրանք հանդիպում էին արդեն 16 տարի․

«Երեկ մենք միմյանց ասացինք, որ ցանկանում ենք սա: Ես երջանիկ եմ ու շնորհակալ, որ կարող եմ կյանքս կիսել այն մարդու հետ, ում սիրում եմ: Մենք շատ բան ենք տեսել ու հաղթահարել միասին, կիսել էինք ուրախության և տխրության պահեր, աջակցել ենք իրար ամեն իրավիճակում:

Մենք միասին ենք անցկացրել մեր ամբողջ պատանեկությունը, մեծացել ու հասունացել ենք մեր սիրելի աղջկա համար: Բոլոր մարդկանցից դու ինձ համար միակն ես»,- գրել է Մարինը: