«Դա անսպասելի էր». Ելենա Ստեպանենկոն պատմել է, թե ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն առաջարկել ամուսնալուծվել

Հումերիստուհի, հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն Ռոսիա 1» հեռուստաալիքի «Еще не вечер!» հաղորդման եթերի ժամանակ պատմել է, թե ինչպես է իր նախկին ամուսինը՝ Եվգենի Պետրոսյանն իրենց առաջարկել ամուսնալուծվել:

«Դա անսպասելի էր։ Ինձ այդ լուրը հայտնում են մոտավորապես գիշերվա ժամը 12-ին: Այդ ժամանակ ես պատրաստվում էի Սիբիր հյուրախաղերի մեկնել։ Երբ նա ինձ ասաց դա, ես վեր էի կացել ջուր խմելու և պատասխանեցի. «Ես հիմա ջուր եմ խմում, իսկ վաղն առավոտյան ժամը 5-ին մեկնում եմ։ Կմտածեմ այդ մասին»»,- ծիծաղելով ասել է Ստեպանենկոն։ Նա ասում է, որ այդ լուրն իսկապես շոկային էր ու նրան շատ էր զայրացրել, բայց հիմա վստահ է, որ այսպես ավելի լավ է: Այժմ Պետրոսյանն ամուսնացած է Տատյանա Բրուխունավայի հետ, իսկ Ստեպանենկոն սկանդալային բաժանումից հետո ավելի է երիտասարդացել ու շարունակում է իր կարիերան որպես հաղորդավարուհի: