155 կգ քաշ ունեցող մոդելն ամուսնալուծվել է

Այս տարին հարուստ էր ինչպես աստղային հարսանիքներով, այնպես էլ բաժանումներով: Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ամուսնալուծվել է դերասանուհի Քրիստինա Ասմուսը, երգչուհի Պոլինա Գագարինան, դերասանուհի Քրիստինա Րիչին:
Այժմ նրանց շարքը համալրել է 155 կգ քաշ ունեցող մոդել Տեսս Հոլիդեյը, ով վերջերս հայտնել է երկրպագուներին, որ արդեն միայնակ է ու պատրաստ է նոր հարաբերությունների:

Իհարկե, այս հայտարարությունից հետո երկրպագուները հեղեղել են մոդելի միկրոբլոգը հարցերով` փորձելով պարզել, թե ինչն է նրա ամուսնալուծության պատճառը: Երկար ժամանակ լռելուց հետո Տեսսը որոշել է ասել, թե ինչու է 4 տարի համատեղ կյանքից հետո որոշել բաժանվել ամուսնուց` Նիկ Հոլիդեյից: Պարզվել է, որ Նիկը տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ:
Նշենք, որ Տեսսն ու Նիկը դաստիարակում էին իրենց որդուն` 3-ամյա Ռայլիին: Տեսսը ևս մեկ որդի ունի, ում հոր հետ շփումը դադարեցրել է, երբ դեռ 20 տարեկան էր: