Քայլի Ջենները զարդարել է հոնկոնգյան Vogue-ի նոր համարի շապիկը (լուսանկարներ)

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները զարդարել է Vogue ամսագրի հոնկոնգյան տարբերակի նոր համարի շապիկը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա միլիարդատիրուհին կրել է ֆրանսիական Yves Saint Laurent  բրենդի՝ լատեքսից կարված կիպ հագուստ՝ ընդգծելով բարեմասնությունները:

Ջեններն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հեղինակավոր ամսագրի հետ համագործակցությանը՝ Vogue-ին շնորհակալություն հայտնելով օգոստոսյան համարի շապիկը զարդարելու համար իրեն ընտրելու համար:

Բացի այդ, նա իր էջում ֆոտոշարքից այլ կադրեր է հրապարակել: Ջենների ավագ քույրը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, մեկնաբանությունների բաժնում գրել է. «Ուղղակի ապշեցուցիչ է»:

Նշենք, որ նախկինում Քայլի Ջենները համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» միլիարդատիրուհին:

Ավելի վաղ գեղեցկուհին հայտնվել էր Vogue-ի ավստրալական և չեխական տարբերակների շապիկներին: