Անդրանիկ Հարությունյանի նվերներն ու անակնկալը կնոջ 34-ամյակի կապակցությամբ

Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը` Մերի Հովհաննիսյանը, օրերս նշում էր իր 34-ամյակը: ShowBiz.am կայքի հետ զրույցում դերասանի կինը խոստովանում է, թե ինչ նվերի մասին է  երազում և ինչ անակնկալներ է մատուցել իրեն Անդրանիկը:

Մերին պատմում է, որ ծննդյան գիշերը բավականին առանձնահատուկ կերպով է անցկացրել. «Գիշերը 12-ին աղջիկս համբուրեց և նվեր տվեց, որն իր ձեռքով էր պատրաստել: Մի փոքր ուշ Անդրանիկը ևս մեր ընկերների հետ անակնկալ մատուցեց ինձ»:

Խոստովանելով, թե ինչ երազանք է պահել իր 34-ամյակի տորթի մոմերը փչելիս, Մերին ասում է. «Երազանք եմ պահել, որ իմ ու աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և երկրում տիրի խաղաղություն»:

Խոսելով իր տարիքի մասին` Մերին ասում է. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչից է, բայց ավելի եմ երիտասարդանում»:

Պատմելով ամուսնու կողմից ստացած նվերների մասին` Մերին նշում է.«Անկեղծ ասած, բոլոր նվերները շատ հարազատ են ինձ, կապ չունի, թե դա ինչ է: Այս անգամ նա ինձ ոսկա շղթա է նվիրել: Անդրանիկն ինձ ամեն օր է նվերներ տալիս: Չեմ ասում, որ նվերը ձեռքին գալիս է տուն, նա գումարի տեսքով է դա անում: Ասում է` քոնն է, ինչ ուզում ես գնիր: Դե ես էլ գնում եմ ու բալիկներիս համար եմ գնում, իսկ եթե մնում է գումար, ապա որոշ չափով էլ ինձ վրա եմ ծախսում»:

Մերին մեզ հետ զրույցում կիսվում է, թե ինչ նվերի մասին է երազում:
«Անկեղծ ասած, սիրում եմ մեքենա վարել ու կցանկանամ ունենալ: Հուսամ երազանքս կկատարվի»,- կիսվում է նա:

Իր խոսքը եզրափակելով` Մերին ասում է, որ իրեն 10 տարի անց պատկերացնում է այնպիսին, ինչպիսին այսօր է, և  ինքն իրեն մաղթում է ամենակարևորը` առողջություն:
«Կարծում եմ` դրանից ավելի լավ բան չկա: Եթե ես լինեմ առողջ, ապա իմ ընտանիքն էլ ինձ հետ կլինի առողջ»,- ասում է նա:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան