2015-ի օգոստոսի 1-ին գեղասահորդուհի Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը դարձան ամուսիններ: Նրանք արդեն միասին նշել են իրենց ամուսնության 5-րդ տարեդարձը: Նավկան իր հետևորդների հետ կիսվել է հարսանյաց արարողության արխիվային լուսանկարներով:
Նրանք հանդիպել են 2010 թվականին: Երկար ժամանակ Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը թաքցնում էին իրենց սիրավեպը (Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այն ժամանակ ամուսնացած էր մեկ այլ կնոջ հետ): Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ծնվեց նրանց դուստրը` Նադյան, Նավկան դեռ գաղտնի էր պահում երեխայի հոր անունը, քանի որ փոքրիկը ծնվել է ծնողների հարաբերությունները օրինականացնելուց մեկ տարի առաջ: