Ուկրաինացի թոփ մոդելը ծեծի է ենթարկվել թուրքական լողափում

Ուկրաինացի թոփ մոդել Դարյա Կիրիլյուկը հայտնել է, որ իրեն, ինչպես նաև իր սիրելիին և ընկերներին Թուրքիայի ափերից մեկում ծեծի են ենթարկել:

«Մեզ վրա հարձակվել էին Մոմո ափի անվտանգության ծառայության ներկայացուցիչները»,- գրել է նա ինսթագրամյան իր էջում:

Կիրիլյուկի խոսքով՝  թուրքական Չեշմե կուրորտային քաղաքում հարձակման են ենթարկվել 4 աղջիկներ, որոնց թվում է նաև ինքը՝ մոդելը: Հարձակում գործած անձինք հարվածներ են հասցրել նրանց դեմքին, բացի դա լրջորեն տուժել են նաև իրենց հետ եղած երիտասարդ տղաները:

Միևնույն ժամանակ մոդելը չի հստակեցրել, թե ինչն է դարձել կոնֆլիկտի պատճառ: