Ջեյմս Քեմերոնը ցուցադրել է «Ավատար 2»-ի պատրաստի տեսարանները (լուսանկարներ)

Ամերիկացի պրոդյուսեր Ջոն Լանդաուն, որն այժմ զբաղվում է «Ավատար» ֆիլմի շարունակության ուղղությամբ տարվող աշխատանքներով, ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ միասին Instagram-ում հայտնել է, որ տեսարանների մի մասն արդեն պատրաստ է:

«Ջիմը հավաքել է թիմին, որպեսզի նրանց երեք տեսարան ցույց տա՝ պատրաստի տեսողական հատուկ էֆեկտներով: Բոլորը հուզված էին և պատրաստ վերադառնալու աշխատանքի: Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ կկարողանանք կիսվել ձեզ հետ արդյունքներով»,-  РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է Լանդաուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ֆիլմի պրեմիերան 2021 թվականի դեկտեմբերից տեղափոխվել էր 2022 թվականի վերջ:

Հունիսին Ջեյմնս Քեմերոնը նկարահանող խմբի անդամներից մի քանիսի հետ վերադարձել էր Նոր Զելանդիա՝ «Ավատար 2»-ի նկարահանումները շարունակելու համար, որոնք դադարեցվել էին մարտի կեսերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմի երկրորդ մասի գործողությունների մեծ մասը տեղի է ունենալու ջրի տակ: